21 09 2020

Պետական կառույցներում ոնց կարող է օտարերկրյա գործակալներ չլինեն․ Սասուն Միքայելյան



«Բանակում ծառայությունից խուսափած անձինք միևնույն է չեն վերադառնալու Հայաստան՝ ծառայելու, ավելի լավ չէ այդ գումարը տալ բանակին օգնության համար»։

Այս մասին լրագրողներին ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրվող նախագծին, համաձայն որի՝ 27 տարին լրացած և բանակում ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում են հետախուզման մեջ, կարող են որոշակի վճարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից։

Միքայելյանի կարծում է, որ նման մոտեցումը ճիշտ է և դասալքություն համարվել չի կարող։

«Դա դասալքություն չի կարող լինել։ Պետություններ կան, որ մարդիկ գումար են վճարում և չեն ծառայում։ Դա դասալքություն չէ, դա դասալիքներին հասկացնել է, որ սա քո երկիրն է»,- ասաց Միքայելյանը՝ հիշեցնելով, որ Արցախյան ազատամարտի դեպքում էլ տարբեր երկրներից տարբեր տարիքի մարդիկ են եկել՝ պատերազմին մասնակցելու և, եթե պատերազմ սկսվի, նույնն է լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ