21 09 2020

ԱԳ նախարարը չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունը



«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, առավել քան հստակ ընդգծել են, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով։

«Այդ ամենը մենք ասում ենք բացաձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախն ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց, իրենց շահերը, իրենց սահմանները։ Այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այն տրամաբանության մեջ է, որ մենք  առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որ կատարել ենք այս ամբողջ շրջանում»,- ասաց Զ.Մնացականյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ