Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում 97 ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ։ Նման համաձայնագիր է կնքվել Վաշինգտոնւմ ՀՀ դեսպանության և ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոուլի միջև: Պայմանագրով նախատեսվում է, որ Դոուլը $10.000-ի դիմաց (մեկ ամսվա համար) օգնելու է Հայաստանին այս օրերին ԱՄՆ-ի հետ ընթացող «ռազմավարական երկխոսությունը» նախապատրետվելու համար և ռազմավարական խորհրդատվություն է տրամադրելու հարաբերությունների բարելավման վերաբերյալ:
Ըստ մեր աղբյուրների, հայկական հարցերով Միացյալ Նահանգներւմ ավանդաբար զբաղվող կազմակերպությունները՝ Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) և Ամերիկայի հայկական համագումարը (AAA), այս որոշման մասին իմացել են մամուլից։
Դժվար է պատկերացնել նաև, որ նման խորհուրդ կարող էր տալ Վաշինգթոնում ՀՀ դեսպանատունը, ով լավ տեղյակ է, որ թեև հանրապետական Բոբ Դոուլը հայկական հարցերով միշտ ակտիվ է եղել, սակայն շուրջ 100-ամյա այս գործիչը վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից առաջացած տարիքի պատճառով․ նա ձեռնասալյակով է տեղաշարժվում և ունի մի շարք այլ առողջական խնդիրներ։
Թերևս, այս որոշումը կայացվել է հռչակված «սխալվելու վճռականության» ռազմավարության արդյունքում, երբ կարևորվում է քայլը, ոչ արդյունքը։
Հղումը՝ մեկնաբանության մեջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը