17 09 2020

Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է իրեն տեսներ, վստահաբար տեսել է. Իվետա Տոնոյան



Այն, որ պարոն Ալեն Սիմոյանը բավականին վառ երևակայություն ունի, որևէ մեկը կասկածի տակ չի առնում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆռեյսբուքյան գրառումը վերաբերվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:

«Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է, որ իրեն տեսներ, վստահաբար տեսել է»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե արդյոք գրառման հասցեատերը Նիկոլ Փաշինյանն էր, Տոնոյանը կրկնեց, որ ով որ պետք է իրեն տեսներ, տեսել է. «Մենք իսկապես ուզում ենք ամրագրել այդ հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն:Մենք մեր փորձագետների հետ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ