16 09 2020

Չենք կարող չառերեսվել սոցիալական խնդիրների հետ․ ի՞նչ կանենք, եթե 300000 բալոն չվկայագրվի․ Խաչատրյան



Եթե պարզվի, որ այս պահին գործող առնվազն 400 հազար գազաբալոններից, օրինակ, 300 հազարը ենթակա չէ վկայագրման և ենթակա է փոխարինման, ի՞նչ ենք անելու այն տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ, որոնք չեն ունենա հնարավորություն վճարելու 200 հազարից մինչև 800 հազար գազաբալոնը տեղադրելու  համար։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

«Ինչ է պատրաստվում անել կառավարությունը, որևէ պատասխան չհնչեց, դրա համար մենք դեմ քվեարկեցինք»,- ասաց Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ