15 09 2020

Օբյեկտի՞վ է լինելու Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի զեկույցը



ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ստեղծել են հանձնաժողով՝ կորոնավիրուսի հետևանքների վերացման գործում իշխանության քայլերն ուսումնասիրելու համար։ Խորհրդարանում հարցը քննելիս հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանին իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հարցրեց, թե ինչպե՞ս են հավակնում անաչառ գնահատականի, եթե արդեն կանխակալ կարծիք ունեն, որ իշխանությունը թերացել է։ Էդմոն Մարուքյանն ասաց, որ իմ քայլականները մեծամասնություն են լինելու հանձնաժողովում, կարող են հակակշռել։ Բացի այդ, օրինակ բերեց ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունը՝ նշելով, որ այդ հանձնաժողովում ընդգրկված անձանց մեծ մասը ի սկզբանե հայտարարել է, որ վառելիչք չի եղել, սնունդ չի եղել, զենք չի եղել, և ուրեմն, նրանց գնահատականը ևս պետք է համարվի ոչ անաչառ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ