Ազգային ժողովը քննարկում է կորոնավիրուսի դեմ պայքարն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ ԱԺ փոխխոսնակ Լեա Նազարյանը հարց ուղղեց զեկուցող Էդմոն Մարուքյանին, թե՝ «Արդյո՞ք հանձնաժողովը կքննարկի ընդդիմության գործողություններն ու հայտարարությունները, որոնք եղել են հակասական, ապակողմնորոշող։ Հանձնաժողովը քննարկելո՞ւ է ընդդիմության վարքագիծը և վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը