ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը, թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ Խունդկարյանը 2010-2018 թթ. եղել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը և մեջբերեց այդ ժամանակվա ՄԻՊ-ի զեկույցը, որտեղ նշվում է, որ դատարանները, այդ թվում նաև Վճռաբեկ դատարանը, կոռուպցիոն գործարքների մեջ է, դատավորները անկաշկանդ չեն և այլն, հարցրեց Խունդկարյանից. «Ի՞նչ տեսակ կոռուպցիոն մեխանիզմներ են գործել Վճռաբեկ դատարանում և ինչպիսի՞ ճնշումների եք ենթարկվել Դուք»: Հարցին պատասխանելով Խուդկարյանը նշեց, որ ինքը որպես դատավոր, պատասխանում է միայն փաստերին և ասեկոսեներին չի պատրաստվում արձագանքել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը