11 09 2020

ԿԳՄՍ-ի քաղաքականությունը նույնն է, ինչ քայքայիչ աղանդների գործունեությունը․ իրավապաշտպան



Ես չեմ պատկերացնում ավելի պարզ օրակարգ, քան հրաժարականի պահանջը: Երկրորդ՝ իշխանավորը չի հասկացել իր հիմնական առաքելությունը՝ հանդիպել և լսել իր հետ ոչ համաձայն մարդկանց։ Լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, նշելով, որ իրենց համար անհասկանալի է, որ նախարարը չի ցանկանում հանդիպել դժգոհություն արտահայտող անձանց հետ՝ պատճառաբանելով, թե օրակարգ չկա:

Ըստ Ալավերդյանի՝ մտահոգիչ է, որ եթե այսօր որևէ անձ համաձայն չէ իշխանության հետ, ապա նրան որակում են որպես հակահեղափոխական, հաճախ անգամ՝ հակապետական:

«Ինձ անհանգստացնում է, որ այս իշխանությունները ոչ թե քաղաքականացնում են, այլ ամբողջովին կուսակցականացնում  են բոլոր խնդիները՝ հակառակ հանրության՝ հստակ հնչեցված խնդիրների և անհամաձայնության»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ