10 09 2020

Ջուլֆալակյանի տարաձայնությունը ԿԳՄՍ փոխնախարարի հետ է եղել. Սոֆյա Հովսեփյան



«ԱԺ կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ է ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ՝ այդ թվում նաև սպորտի գծով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։

Հիշեցնենք, որ որպես մանդատից հրաժարվելու հիմք Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարի հետ անհամաձայնությունները։

Սոֆյա Հովսեփյանը նշեց, սակայն, որ Ջուլֆալակյանի հիմնական տարաձայնությունները ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ են եղել, քանի որ նա է զբաղվել սպորտի ոլորտով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ