«Քանի որ Հայաստանում համավարակի տարածման տեմպերը դեռ այն մակարդակի չեն, որ հնարավոր լինի վերացնել բոլոր սահամանփակումները, անհրաժեշտ կլինեն որոշ օրենքներ, որոնք հնարավորություն կստեղծեն վերահսկողություն հաստատել»,- հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով արտահերթ նստաշրջանում ներկայացված օրենսդրական նախագծերը:
Ըստ նրա՝ վարակվածների թիվը նվազում է, սակայն դեռ կան բավական թվով վարակակիրներ: «Այնուամենայնիվ կպահպանվի դիմակի կրման ռեժիմը, իսկ թե ինչ խստությամբ, ինչ ռեժիմով՝ կսահմանի Կառավարությունը իր հատուկ որոշմամբ»,- նշեց Մակունցը:
Մակունցի խոսքով այս սահմանափակումներով ընդդիմադիրների հավաքները չի խոչընդոտվում և նրանք կարող են իրենց խոսքն այլ մեթոդով հասցնել։
«Անտեղի են covid-ով պայմանավորված սահամնափակումները կապել քաղաքական գործընթացների հետ։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ այդ առումով ունի հարթակ, որն է Ազգային Ժողովը»,- ասաց Մակունցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը