Դուք շարունակում ե՞ք պնդել, որ այս համավարակը Ձեզ համար նոր հնարավորություն է, եթե այո, ապա ի՞նչ բնույթի հնարավորություն եք ակնկալում ստանալ կորոնավիրուսի համավարակից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Հռետորական հարց Նիկոլ Փաշինյանին.
Հարգելի պարոն Փաշինյան.
Մարտի 18-ին Դուք հայտարարեցիք հետևյալ միտքը. «Թե ինչ է լինելու կորոնավիրուսից հետո, չգիտենք։ Անորոշ վիճակ է։ Սակայն այս անորոշությունը մեզ համար նոր հնարավորություններ է բացելու։ Հիմա ամեն ինչ փլուզվում է և մենք ունենք մեծ շինհրապարակ:»
Հիմա խնդրում եմ ասեք, ասելով «մեզ» Դուք ու՞մ կոնկրետ ի նկատի ունեիք. Ձեր ընտանիքը, քաղաքական թիմը, թե՞ պետությունը։
Դուք շարունակում ե՞ք պնդել, որ այս համավարակը Ձեզ համար նոր հնարավորություն է, եթե այո, ապա ի՞նչ բնույթի հնարավորություն եք ակնկալում ստանալ կորոնավիրուսի համավարակից։
Հարցը թեև հռետորական է, բայց եթե պատրաստ եք խոսել Ձեր ընտանիքի և քաղաքական թիմի արդեն ստացած մեծ հնարավորություններից, ապա մեծ հետաքրքրությամբ կլսեմ Ձեր պատասխանը։
Հարկ եմ համարում փաստել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Հայ ժողովուրդը բացի տանջանքներից, մարդկային կյանքեր կորցնելուց և տնտեսական անկումից, որևէ այլ հնարավորություն չի ստացել և տեսանելի ապագայում չի էլ սպասում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը