03 09 2020

Կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում․ Աշոտյան

Կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է.

«Արցախի խոհանոցը շատ համեղ է, առանց ավելորդ պերճանքի, պարզ և առողջարար: Իմ իմացությամբ, այդ խոհանոցի մաս սոլյանկան երբեք չի եղել, այնինչ երեկ և այսօր Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները ավելին մեղմ, քան սոլյանկա անվանել չեմ կարող: Դատեք ինքներդ:

Արայիկ Հարությունյան (Արցախ նախագահ), 02.09.2020՝ «Արցախի անկախության ճանաչումը կամ չճանաչումն ինձ համար կարևոր չէ»:

Մասիս Մայիլյան (Արցախի ԱԳՆ), 03.09.2020՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունն է»:

Էլ չեմ ասում երկուսի կողմից արված հայտարարույւոնները բանակցությունների հետ կապված: Մեկն ասում է. եկեք պատրաստվենք պատերազմի, բանակցություններ չեն լինելու: Մյուս ասում է 1997-ից հետո բանակցություններ չեն եղել: Տղերք, ձեզ ի՞նչ պատահեց: Իրար հետ չե՞ք խոսում այս հարցերով: Որոշել եք մեզ բոլորիս խելագառությա՞ն հասցնել: Նիկոլի անփառունակ քաղաքականության սխալնե՞րն եք փորձում կոծկել: Ի՞նչ գնով: Արցախի՞: Հայաստանի վարչապետն ու ԱԳՆ-ն հերիք չէին, հիմա էլ դուք եք այս խառը աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի հարցով շիլաշփոթի խահարարները դարձել: Հասկացանք, որ առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց կլինի՞ գոնե Արցախի հարցում աջ ձեռքն իմանա, թե ձախն ինչ է անում»:

 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ