02 09 2020

Իշխանությունները վերադառնո՞ւմ են Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը



Հայաստանը մշտապես հանդես է եկել հրադադարի ռեժիմի ամրապնդման դիրքերից, որը ենթադրում է հակամարտության գոտում ԵԱՀԿ ներկայության ընդլայնում և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով  հարցին արդյոք ՀՀ գործող իշխանությունները պատրաստվում են վերադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգին։

Նա նշեց, որ հրադադարի ամրապնդումը Հայաստանի առաջնահերթություններից է խաղաղ գործընթացում, մինչդեռ Ադրբեջանը հանդես է եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած այս առաջարկությունների մերժմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ