31 08 2020

Ինձ դիմեն միայն Շիրակի բնակիչները․ իմ համբերությունը սպառվեց. Սոֆյա Հովսեփյան

Ինձ դիմեն միայն Շիրակի բնակիչները․ իմ համբերությունը սպառվեց. Սոֆյա Հովսեփյան

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել այսուհետ իրեն դիմել միայն Շիրակի մարզի բնակիչները։

 «Այո , հասկացա ...
Համբերությունն էլ իր չափն ունի և իմը սպառվեց:
Այն, որ կազմակերպված հակաքարոզչություն է իմ անձի հանդեպ , դա ինձ համար նորություն չէր և ես գիտեի , որ ճանապարհս բարդ է ու որքան հնարավոր խորդուբորդ,  բայց որ էդ հակաքարոզչությունը էլ ներս ու դուրս չի ճանաչում , սա ստիպում է լինել բոլորի պես

Անտարբեր, անբան, մադկանց խնդրին ու հարցերին անուշադրության մատնող,  իմ ու քո անող ,  հին ու նոր մարդ ու հին ու նոր խնդիրներ տարանջատող,  թայֆա ստեղծող ու էդ թայֆում ինքնահաստատվող  և այսպես շարունակ թվարկելու կետեր և հենց այդ   մարդու կերպարի մեջ պետք է մտնեմ : Այո - Այո,  հենց այդպես:

Երբ փորձում ես  հաշվի առնել բոլորի շահերը, արդյունքում կորցնում ես սեփական ամենակարևորը ՝ առողջությունը։

Ինչ լնգուլավազ ասեք իրեն թույլ է տալիս  քեզ վիրավորել , քեզանից ինչ որ բան պահանջել , մունաթ գալ և ինքնահաստատվել ու ակնհայտ է,  որ կոնկրետ մարդկանց ուղորդմամբ , բայց հո հասուն մարդիկ տեսնում են այդ ամենը , էդ ամենը ձեր ժպտացող և թափանցիկ ոչինչ չասող դեմքից այն կողմ երևում է:

Այսուհետ խնդրանք, պահանջ, հորդոր .
-Ինձ դիմեն միայն Շիրակի մարզի բնակիչները. ( մյուս մարզերն ամեն մեկը իր ընտրած պատգամավորին դիմի, մարզպետին , քաղաքապետին ու գյուղապետին ):
- Ինձ դիմեն միայն կոնկրետ իմ պաշտոնին  վերաբերող հարցով և ոչ կենցաղային հարցերով :
- Ինձ չզանգահարել աշխատանքային ժամից դուրս և ոչ աշխատանքային օրերին :
-Չհամարձակվել ինձ հետ խոսել ձայնի տոնայնությունը թեկուզ կես դեցիբել բարձր :
- Գործերը և պարտականություններն արեք այնքան պատշաճ , որ հետո ձեր տեղը օրերով ես չչարչարվեմ :
- «Թեժ գծի» վերածված համարս սեպտեմբերի 15-ց հետո մնալու է ԱԺ -ում , իսկ նոր հեռախոսահամարս  տրամադրելու եմ միայն ընտանիքիս անդամներին :  Եթե կա զանգ , ապա միայն աշխատանքային ժամ և աշխատանքային օր :
Եվ այսպես շարունակ ...

Խիստ է չէ՞ , այո՛ շատ...
Բայց իսկապես համբերությունը ունի եզրագիծ...

Մի օր կգա ,  որ ստիպված կլինեմ վերը նշված պահանջներս իրականություն դարձնեմ՝ երեկվա ինքնահաստատվող մասսայի ուղղորդված հարձակուման նման դեպքերից և  այսօրվա ժամը 6;30  գյուղերից ստացած ոչինչ չասող  զանգից հետո: 
Ես էլ չեմ հավատում իմ ասածին , բայց որոշ կետերի խստագույնս հետևելու եմ:
Լա՛վ, մարդկությունը  ինչո՞ւ է այսքան քչացել..

Բարի լո՞ւյս  ...
#ՍտիպվածԳրած», - գրել է պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ