Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բա պատերազմը պրծա՞վ, թե արդեն պատասխանատվությունից փախնելու ժամանակն է:
Ամիսներ շարունակ պնդում էինք,որ տվյալ մարդը քայքայում է առողջապահական համակարգը,չի կարողանում կազմակերպել հստակ պայքար վիրուսի դեմ և ի՞նչ նոր են հիշել հատկացվող գումարների և դրանց վատնման մասին,երբ հազարից ավել մարդ մահացավ, նոր են հիշում, որ խնդիր կա:
Թորոսյանին նշանակողն ու բերողն է մեղավոր ու հույս չունենաք, որ նրա գնալով հարց կլուծվի, քանի որ նրա կատարած տապալումների համար պատասխանատու է ոչ միայն ինքը, այլ իր քաղաքական թիմը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը