«Մեկ Հայաստան» կուսակցության Նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ ենթադրաբար նոր կորոնավիրուսի վերաբերյալ իր կողմից տրամադրված ապատեղեկատվության հետքերը վերացնելու նպատակով:
Այդ էջում առկա տեղեկատվության մի մեծ բաժին հիմք է դարձել իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման համար, իսկ քրեական գործի հարուցման պարագայում Արսեն Թորոսյանը անխուսափելիորեն ներգրավվելու է որպես մեղադրյալ՝ մարդու կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկությունները թաքցնելու կամ աղավաղելու համար, ինչը հանգեցրել է մահ կամ ծանր հետևանքներ:
Թորոսյանը պետք է գիտակցի, որ ՈՉ ՄԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ կամ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ նրան չի փրկելու քրեական պատասխանատվությունից իսկ փախուստի դեպքում անխուսափելիորեն հայտնաբերվելու և վերադարձվելու է Հայաստան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը