Սեպտեմբերի սկզբին Մոկսվայում կանցկացվի ԱՊՀ, ՇՀԿ եւ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, նշում է ՏԱՍՍ-ը։
Շոյգուն նշել է՝ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմանի ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, նախ, ՀԱՊԿ-ի շրջանակում։
«Ուրախ կլինեմ տեսնել ձեզ սեպտեմբերի սկզբին Մոսկվայում ԱՊՀ, ՇՀԿ եւ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստի ժամանակ»,-ասել է Շոյգուն։
Նա իր երախտիքն է հայտնել գործընկերոջը հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ Հայաստանի զինվորականների մասնակցության համար եւ ընդգծել նրանց պատրաստվածության բարձր մակարդակը։ «Դա մեծ, նշանակալի միջոցառում է բոլորիս համար։ Դա մեր ընդհանուր տոնն է։ Փաստացի մեկ ժողովրդի տոնն է»,-նշել է նախարարը։
ՌԴ ՊՆ-ի կարծիքով՝ բարեկամական եւ համագործակցային հարաբերությունները պետք է փոխանցվեն սերնդեսերունդ, ինչպես նաեւ մեր հայրերի և պապերի հզոր սխրանքները, և ամրապնդվեն տարեցտարի։
Շոյգուն մաղթել է Հայաստանից թիմերին հաղթանակ Բանակային միջազգային խաղերում եւ առաջարկել գործընկերոջը քննարկել ռազմական ոլորտում փոխգործության երկկողմանի արդի հարցերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը