«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամները մի քանի օր է, ինչ աշխատանքային այցով գտնվում են Արցախում: Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքով աշխատանքային այցն անցել է շատ ջերմ միջավայրում, ունեցել են բազմաթիվ հանդիպումներ և պաշտոնյաների և կուսակցությունների հետ:
5-րդ ալիքին տված հարցազրույցում, Վանեցյանը մասնավորապես, ասել է. «Մեր գործող իշխանությունների ոչ ճիշտ, կամ ավելի կոնկրետ ասեմ ապաշնորհ բանակցային գործընթացի պատճառով Ադրբեջանի կողմից բերվել է մի կեղծ տերմին՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնք: Այդ ձևակերպումից եկնելով Արցախի վերաբնակեցումը ավելի քան արդիական է: Մեր կուսակցությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ և օրակարգային հարց դարձնել Արցախի վերաբնակեցման ծրագիրը, դա ոչ միայն հայաստանցիների կամ արցախցիների հարցն է, այլ համահայակական հարցէ, քանի որ Արցախի ազատագրված տարածքներում անվտանգության ապահովման կարևորագույն գործիքը այդ տարածքներում վերաբնակեցվող մարդն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը