Գիտեք, որ մեր խմբակցությունը բոլոր թեկնածուների հետ նախապես հանդիպում է, և պարոն Խունդկարյանն, իհարկե, բացառություն չէր։ Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խուդկարյանի հետ հանդիպմանը: Վերջինս, անդրադառնալով Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ դտավորի իր թեկնածությունից հրաժարվելու փաստին, ասաց, որ այդ որոշումը կայացրել է Ավետիսյանը, և որ իրենք այդտեղ անելիք չունեն։ Մակունցը նշեց, որ Խունդկարյանին ընտրել-չընտրելու վերաբերյալ հստակ որոշում խմբակցությունը չունի այս պահին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը