Մինսկում ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում՝ ընդդեմ նախագահի։
Հարյուր հազարավոր ցուցարարներ են հավաքվել «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտ: Ցուցարարները բացականչում են «Կեցցե՛ Բելառուսը», «Հեռացիր», «Հավատում ենք, կարող ենք, կհաղթենք» արտահայտությունները և ծածանում են սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշները:
Բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում նաև այլ քաղաքներում՝ Գոմելում, Բրեստում և Գրոդնոյում:
Նրանք պահանջում են Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը