28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) Արցախի ամրապնդման սկիզբը դրեց։ Խիստ ճգնաժամային իրավիճակում առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը, տարածքների 70 տոկոսը զբաղեցնում էր ադրբեջանական զինտեխնիկան՝ հասնելով ընդհուպ Ստեփանակերտի արվարձաններ, երկրում կառավարումն արդյունավետ չէր, իսկ կոլեկտիվ սկզբունքով կայացվող որոշումները լուծումներ չէին ապահովում։
Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց զինվորական և քաղաքացիական իշխանության լիակատար կենտրոնացման մոդել, ջոկատները բանակի մեջ միավորելու խիստ պահանջ և ռազմական դրություն մտցենլու անհետաձգելի անհրաժեշտություն:
Այդ նպատակներին հասնելու համար ստեղծվեց #ՊՊԿ՝ որը պատասխանատվություն ստանձնեց հետագա զարգացումների համար։ Իսկ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս #ռազմավարական քայլն անվրեպ էր․ կարճ ժամանակից գրանցվեցին ռազմական հաջողություներ, սկսվեց Արցախի պետականության ամրապնդումը, որում անուրանալի է հայ ժողովրդի միասնականության գործոնը։
«Ծիծաղելի է հնչում, բայց ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը` իր «Կյանք և ազատություն» գրքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը