ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Գալստյանն ու Մետաքսե Հարությունյանն այս օրերին Հայաստանում են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելու:
Հանդիպումների նպատակն է քննարկել կրթության նոր չափորոշիչների վերաբերյալ մտահոգությունները, որոնք առաջացել են ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաև շատ մասնագետների մոտ:
Հաղորդման ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ոչ միայն կրթական ոլորտում առկա խնդիրներին, այլ նաև Արցախի անվտանգության, նոր իշխանությունների վարած քաղաքականության և այլ հարցերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը