Ռուսաստանի քաղաքականությունն է այդպիսին, որ այսօր մեր քաղաքացիները չեն կարողանում գնալ այնտեղ: Այսօր՝ օգոստոսի 12-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ռուսաստանի քաղաքականությունն է այդպիսին, հստակ չգիտեմ, Հայաստանի քաղաքականությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ, ով ուզում է Հայաստան վերադառնալ, ինքը կարող է առանց որևէ խոչընդոտի վերադառնալ: Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս գնացողներին, նրանք պետք է հաշվի առնի, թե ինչպիսին է քաղաքականությունն այդ երկրի՝ ընդունելու ոչ քաղաքացիներին իրենց երկիր: Հիմա դուք ինձ հարցեր եք տալիս, որոնց ես պետք է պատասխանեմ Ռուսաստանի իշխանությունների փոխարեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը