11 08 2020

Իշխանությունը պետության նկատմամբ հանցավոր անուշադրություն է ցուցաբերում. Լարիսա Ալավերդյան



Առաջինը Հայաստանը պետք է Բեյրութում հայտնվեր, որովհետև Լիբանանը  ապաստան է եղել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի համար: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Մենք ունենք մի պաշտոնատար անձ, որն այնտեղ հայտնվել է ինձ համար անհասկանալի հիմքերով, որովհետև ինքը գոյություն չունի որևէ մի հարցում, որին ինքը տիրապետում է: Եվ հայտարարությունը, որ արել է, թե Հայաստանը կարող է դառնալ հայրենիք քրիստոնյա արաբների համար, ես դիտարկում եմ այն հայտարարության համատեքստում, որը դրանից առաջ է արել, որ Հայաստանը չի կարող կազմակերպել հայերի վերադարձը: Մենք պետք է հասկանանք, որ սա ոչ թե պատահական շուրթերց թռած խոսք, այլ սա աշխարհահայացք է, քաղաքականություն է, և սա էլի ազգային անվտանգությանը վերաբերող շատ ցավալի հարց է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ