Մինսկում ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Ցուցարարների և ոստիկանական ոժերի միջև բախումների ժամանակ մեկ տղամարդ մահացել է, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի ՆԳՆ խոսնակ Օլգա Չեմոդանովան:
Նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ցուցարարները Մինսկի մի շարք հատվածներում ՕՄՕՆ-ի ստորաբաժանումների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել։
Այնուհետւ Մինսում ուժայինները ցուցարարներին Մինսկի կենտրոնից դեպի ծայրամասեր մղելու գործողություն են սկսել:
Արդյունքում Բելառուսի ոստիկանության ուժերն ու ներքին զորքերի ստորաբաժանումները դադարեցրել են Մինսկի կենտրոնի շրջափակումը:
7 ժամ տևած բախումներից հետո ուժայիններին հաջողվել է նրանց հեռացնել փողոցներից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը