10 08 2020

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն` վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Համադ Հասանին։

«Վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության հեռանալու մասին», - գործադիր մարմնի նիստից հետո ասել է նա լրագրողներին։

Այսպիսով, լիբանանյան իշխանությունները կատարում են բողոքի ցույցեր անող քաղաքացիների պահանջներից մեկը:

Արդեն մի քանի օր է` Լիբանանում ցույցեր են կազմակերպվում, որոնք հանգստյան օրերին վերածվել են անկարգությունների։ Ցուցարարները քարեր ու ճայթռուկներ են նետել ոստիկանների վրա, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել։ Հազարավոր մարդիկ պահանջում են, որ կառավարությունը հրաժարական տա և երկրում արմատական ինստիտուցիոնալ բարեփոխումներ անցկացվեն։




 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ