08 08 2020

Իշխանություն ուզում է հանգիստ ապրել, իսկ արտակարգ դրությունը դրա համար լավ նախապայման է․ Բոզոյան

Իշխանություն ուզում է հանգիստ ապրել, իսկ արտակարգ դրությունը դրա համար լավ նախապայման է․ Բոզոյան

Կարծում եմ՝ աշխարհի շատ երկրների իշխանություններ կփորձեն երկարաձգել արտակարգ դրությունը, եթե չլինի դիմադրություն հասարակության կողմից: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Հասարակությունը որքան  դիմադրի, որքան պահանջի վերջ տալ այս արտակարգ դրության ռեժիմին, իշխանություններն այնքան ավելի շուտ կգնան զիջումների: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունն այդ իմաստով բացառություն չէ և համապատասխան ադեկվատ ճնշում հասարակության կողմից միգուցե չկա, դրա համար էլ իշխանությունն անընդհատ փորձում է երկարաձգել այս արտակարգ դրությունը»:

Քաղաքագետի խոսքով՝ցանկացած իշխանություն ուզում է հանգիստ ապրել, իսկ արտակարգ դրությունը դրա համար լավ նախապայման է. «Արտակարգ դրությունը ցանցակած իշխանության համար ձեռնտու է, որովհետև արտակարգ դրության պայմաններում հնարավոր է քիչ թե շատ կայունություն ապահովել իրենց քաղաքական իշխանության համար: Արտակարգ դրությունը լավ է այնքանով, որ հասարակությունն իր դժգոհությունները, բողոքները չեն կարող զանգվածային բնույթով ներկայացնել: Այսօր հասարակության գրեթե բոլոր շերտերը տուժվել են այս վարակից և բոլորի մոտ կան հարցեր, թե ինչպես մարդիկ պետք է կարողանան ապրել, սա շատ տրամաբանական խնդիր է, մանավանդ այն օգնությունը, որը հասարակ ժողովուրդը ստացավ չնչին է»:

Երվանդ Բոզոյանը նաև ընդգծեց, որ երբ հասարակությունը հասկանա, որ իր իրավունքները սահմանափակում են և գտնի ձևեր այդ սահմանափակումներից դժգոհելու, ապա իշխանությունները միանգամից կգնան զիջումների. «Եթե հասարակությունը սպասի, թե երբ պետք է իշխանությունն ինքնակամ փոխի այս ռեժիմը, ապա իշխանությունը երբեք դա չի անի, կհայտարարի, որ 2-րդ անգամ կհայտարարի պանդեմիա, հետո 3-րդ անգամ, շատ տրամաբանական է, հասարակությունն ինքը պետք է հասկանա, թե ինքն ինչ պետք է անի, որ կարողանա այս իրավիճակից դուրս գա»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ