«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերխզմի մասին» հարցազրույցների շարքի երկրորդ մաս.
Արդյոք ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզե՞ց ճշմարտությունը: Ո՞րն է այն:
Ճշմատրությունը հետևյալն է. 2016թ. ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց: 1994թ.-ից ի վեր սրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ մեր թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին: Եւ այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության:
Արդո՞ք այս հանձնաժողովի նպատակը քաղաքական չէր: Ինո՞ւ որոշեցիք գնալ նիստի:
Ինձ հրավիրեցին հանձնաժողովի նիստին: Ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչինչ չունեմ: Նույնիսկ եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, այո, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը և դա պետք է արձանագրվեր: Վերջնական եզրակացություն կանենք, երբ որ քննիչ հանձնաժողովը իր զեկույցը կուղարկի Ազգային ժողով: Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը