07 08 2020

ՀՔԾ-ն մասնակից է իշխանության կողմից իրավական համակարգի վրա հանցագործությունների շղթային․ Բաբայան



Իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման, և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու հանցավոր գործողությունները սկսել են շատ վաղուց՝ այն պահից, երբ քաղաքական իշխանությունը իր երկու՝ գործադիր և օրենսդիր ճյուղերով որոշեց, որ պետք է երրորդ՝ դատական ճյուղի նկատմամբ իրականացնի ոտնձգություններ:

Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշմանը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքին:

Բաբայանը նկատեց, որ նախ քրեական գործեր հարուցվեցին սահմանադրական դատարանի նախագահի, հետո՝ նրա մերձավոր շրջանակի նկատմամբ, իրականացվեցին խուզարկություններ, ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին հրավիրեցին ԱԱԾ: «Ըստ էության, իրավապահ բոլոր մարմինները ակտիվորեն լծված էին հենց այս գործին, որ կարողանան ՍԴ-ում ունենալ մեծամասնություն, որ կարողանան հետագայում իրենց գործողություններն իրականացնել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ