06 08 2020

Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ԱՊՀ տարածքում ԱՄՆ լաբորատորիաների ակտիվության մասին

Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ԱՊՀ տարածքում ԱՄՆ լաբորատորիաների ակտիվության մասին

Պենտագոնը ԽՍՀՄ նախկին երկրներում միկրոբիոլոգիական լաբորատորիաների կառուցում և արդիականացում է սկսել։ Այս մասն հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, գրում է Russia Today-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ ռազմա-կենսաբանական գործունեության ակտիվացումը ազգային սահմաններից դուրս, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, իրականացվում է սանիտարա-համաճարակաբանական ոլորտում օգնության անվան տակ։

Ընդ որում, անհնար է վերահսկել փակ հետազոտական ծրագրերում այդպիսի օբյեկտների ներգրավվածության աստիճանը, նշել է Զայցևը։ «Ամերիկացի ռազմական կենսաբանների կողմից ստացվող վարակիչ հիվանդությունների հարուցիչ շտամները կարող են հետագայում օգտագործվել այնպիսի նպատակների համար, որոնք համատեղելի չեն Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների ազգային անվտանգության շահերի հետ»,- ասել է նա։

Ռուսաստանն ԱՄՆ-ին հորդորում է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել բոլոր կուտակված հարցերը՝ կապված ռազմա-կենսաբանական գործունեության հետ, ընդգծել է Զայցևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ