05 08 2020

ՀՀ անվտանգության ռազմավարությունը տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում

ՀՀ անվտանգության ռազմավարությունը տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում

Ժամանակակից պետության համար ազգային անվտանգության ռազմավարությունը հանդիսանում է առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ և կարևոր ուղենիշներ է սահմանում պետության հետագա զարգացման և վերջինիս հիմնական առաքելություններից մեկի իրացման՝ անվտանգության ապահովման համար։

Տարբեր հանգամանքների բերումով՝ Հայաստանի համար անվտանգության ռազմավարության մշակման գործում շատ կարևոր է հատկապես արտաքին միջավայրի համընդգրկուն ուսումնասիրությունը և դրան համարժեք՝ սպառնալիքների գնահատումը։ Սույն վերլուծությամբ փորձել ենք ներկայացնել անվտանգության ռազմավարության արտաքին անվտանգային բաղադրիչի վերաբերյալ մի քանի դիտարկումներ։

Միաժամանակ վերլուծել ենք ազգային անվտանգության նոր ռազմավարության շրջանակներում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի, առկա և հնարավոր սպառնալիքների, առաջարկվող ռազմավարական լուծումների վերաբերյալ տրված գնահատականները։ Այդ նպատակով ուսումնասիրել ենք, թե ինչպիսի արտաքին անվտանգային միջավայրում է մշակվել ու շրջանառության մեջ դրվել անվտանգության նախորդ ռազմավարությունը, ինչ իրավիճակ ունենք այսօր, որքանով է նոր ռազմավարությունը այդ միջավայրին համարժեք ընդունված, և ինչպիսի իրավիճակ կարող է լինել միջնաժամկետ հեռանկարում։

Աշխատությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ