Արա Վարդանյանը գրում է․
«Այսօր տեսա, որ ԱԽՔ-ի քարտուղարը հայտարարել է, թե Վարչապետն է ամբողջությամբ ղեկավարել հուլիսյան ռազմական գործողությունները։ Իհարկե հասկանում եմ Վարչապետին ռեմբոի կերպարում նկարագրելու մոլուցքը, բայց.
Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է պատերազմի ժամանակ։ Զինված ուժերի ղեկավարումը, ըստ «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ դրա անմիջական հրամանատարը Գլխավոր շտաբի պետն է։ Ոչ պատերազմական ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ զինված ուժերի գերագույն հրամանատարին, այսինքն՝ վարչապետին։
Այսինքն ակնհայտ է, որ կամ ԱԽՔ-ի քարտուղարն է ստում, կամ էլ գործ ունենք օրենքի խախտման հետ։
Դե կողմնորոշվեք ու ասեք, օրենք եք խախտել, թե՞ ուղղակի ստե՞լ....»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը