Թուրք–ադրբեջանական զույգը Հայաստանում ունի իրեն սատարող լրատվամիջոցներ, որոնք զուգահեռաբար քարոզում են գործող իշխանության օգտին ու քննադատում իշխանության ընդդիմախոսներին։ Այս մասին գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
«Թուրքական 5–րդ շարասյունը գործում է առանց դիմակ և առանց մեր երկրի շահերից «սոցիալական հեռավորություն» պահելու՝ ախտահարելով տեղեկատվական, հասարակական ու քաղաքական միջավայրը։
Պատերազմական ռեժիմով ապրող Հայաստանն ունի՞ իրեն սատարող լրատվամիջոցներ Թուրքիայում և Ադրբեջանում։ Սա հռետորական հարցերի շարքից է։
Ի դեպ, ԱՄՆ–ում, իրենց անվտանգային շահերից ելնելով, պաշտոնապես որպես «օտարկերյա գործակալ» են գրանցել, օրինակ, ռուսական RT լրատվամիջոցին (այն ղեկավարում է հայազգի Մարգարիտա Սիմոնյանը)։ Խոսքի ազատությունը, ֆլանը, ֆստանը նման դեպքերում չեն աշխատում, բնականաբար։ Թշնամական երկրի շահերը սպասարկող լրատվամիջոցի դեմ պայքարը ոչ թե պայքար է ազատ խոսքի դեմ, այլ անվտանգության շահերից բխող գործառույթ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը