30 07 2020

Ազգային գաղափարախոսության հիմնախնդիրը ժողովրդի գոյապահպանումն է և զարգացումը․ Արտակ Զաքարյան

Ազգային գաղափարախոսության հիմնախնդիրը ժողովրդի գոյապահպանումն է և զարգացումը․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և կրոնի հիմնադրույթներից: Ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարներն այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է ազգային գաղափարախոսության ամբողջ համակարգը:

Ազգային գաղափարախոսության հիմնախնդիրը ժողովրդի գոյապահպանումն է, նրա ազատ, անվտանգ, բնականոն ու բազմակողմանի զարգացումը: Ազգը կենդանի օրգանիզմ է, պատմաէթնիկական հասկացություն:

Յուրաքանչյուր ազգի գոյապահպանման համար անհրաժեշտ են հետևյալ ազգային գործոնները՝ լեզու, մշակույթ, պատմական հիշողություն, ինքնագիտակցություն, բնավորություն, հոգեբանություն, հոգեկան կերտվածք, նկարագիր, զգացում՝ ազգասիրություն, հայրենասիրություն և հպարտություն, ոգի, ընտանիք, կրոն, ճաշակ, կենցաղ, էթնիկական ավանդույթներ, սովորույթներ և այլն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ