27 07 2020

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին․ Խաչիկ Ասրյան

Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառում է Արևմուտքին․ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Չբավարարվելով սեփական դրածոյին Հայաստանի վարչապետի աթոռին նստեցնելով՝ Արևմուտքն՝ ի դեմս Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների, որոշել է ամբողջովին իր ձեռքը վերցնել Հայաստանի կառավարումը: Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը, Հայաստանի նախկին իշխանությունների կողմից ստորագրված Եվրոասոցացման հուշագրի համաձայն, ծրագրում է Հայաստանում նշանակել չորս բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք առավելագույն լիազորություններով անմիջականորեն ղեկավարելու են Հայաստանի պետական բոլոր ինստիտուտներն ու Հայաստանում իրականացվող բարեփոխումներն, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է Հայաստանի կառավարության համար վարձել խորհրդականի, ով Հայաստանում կհամակարգի ու կղեկավարի հակակոռուպցիոն կոմիտեի և իրավապահ մարմինների աշխատանքը: Ընդ որում՝ Պետդեպարտամենտը պարտադիր պայման է համարում, որ այդ խորհրդականը լինի ԱՄՆ քաղաքացի: Թե ինչ ուղղությամբ են լինելու այդ բարեփոխումները և այդ հակակոռուպցիոն գործունեությունը, այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Դրանց հիմնական նպատակը, ինչպես բազմիցս ենք նշել, Հայ Ժողովրդի ազգային ինքնության ոչնչացումն է՝ Հայ Ազգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը չդասավանդելով մոռացության տալու, հայկական ավանդական ընտանիքը կործանելու, Հայ Ազգն իր հարազատ քաղաքակրթական միջավայրից կտրելու և դաշնակից ու բարեկամ պետությունների ու ազգերի հետ թշնամացնելու միջոցով:

Արևմուտքի նպատակն առանց անցյալի, առանց սեռային կոնկրետ պատկանելության և վերարտադրվելու կարողության, առանց Հավատքի ստրուկի ստեղծումն է, ով գլուխը կախ ու հնազանդ կծառայի Արևմուտքի նպատակների իրականացմանը:

Համոզվելով, որ Փաշինյան Նիկոլն այնքան էլ արագ ու արհեստավարժ չի իրականացնում իրեն տրված առաջադրանքների կատարումը՝ արևմտյան նրա տերերը որոշել են անմիջապես իրենց ձեռքը վերցնել Հայաստանի գաղութացումն ու հայ ազգի ստրկացումը: Պատահական չէ, որ նրանք պնդում են, որ իրենց կողմից Հայաստանի կառավարումը ստանձնող անձինք նստեն Հայաստանի հե՛նց կառավարության շենքում: Սա ունի շատ խորհրդանշական իմաստ. նրանք ուզում են, որ հայ հասարակությունը հարմարվի այն մտքի հետ, որ իրեն չեն կառավարում իր կողմից ընտրված խորհրդարանն ու կառավարությունը, ինքն այլևս չունի սեփական պետություն, այլ գաղութային կազմավորում է, որը կառավարվում է դրսից նշանակված գաղութային ադմինիստրացիայի կողմից: Այդ գաղութային ադմինիստրացիան շուտով հասնելու է նրան, որ Հայաստանի արտաքին պարտքը անցնի 10 միլիարդ դոլարը. հիմա այն 7,7 մլրդի սահմաններում է, և Հայաստանի ու Հայ Ժողովրդի կյանքի ու գոյության իմաստը լինի այդ պարտքի սպասարկումը:
Կարո՞ղ են արդյոք Փաշինյան Նիկոլն ու իր լակոտակրատիա իշխանությունը հակադրվել այս ծրագրերին: Իհարկե՛, ոչ, որովհետև Փաշինյան Նիկոլը բոլորից լավ է տեղեկացված, որ ինքն իշխանության է բերվել այդ ուժերի կողմից, և իշխանությունը պահում է բացառապես արտաքին աջակցության շնորհիվ: Պատահական չէ նաև, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունը ձևավորվել է կամազուրկ և որևէ սկզբունք ու գաղափար չունեցող մարդկանցից, որոնց գաղութային ադմինիստրացիան վարձատրում է որպես իշխանության իմիտացիա կամ արտաքին դեկորացիա, որը զրկված է որոշումներ կայացնելու կամ որոշումների ընդունմանը գոնե մասնակի մասնակիցը լինելու իրավունքից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ մերժում է արտաքին ցանկացած կառավարում և մեր ինքնիշխանության վերականգնման ու պահպանման համար ամենօրյա ռեժիմով պատրաստվում է ազգային ազատագրական պայքարի: Այդ պայքարն ուղղված է լինելու Հայաստանը գաղութային լծից ազատագրելուն և Հայաստանում Հայ Ժողովրդի ընտրյալ իշխանության հաստատմանը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը լինելու է ապագաղութացման պայքարի առաջամարտիկը, և մենք խոստանում ենք, որ շատ շուտով Հայաստանը ազատագրելու ենք օտարերկյա էմիսարներից ու նրանց տեղաբնակ գործակատարներից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ