24 07 2020

Մանիպուլյատիվ քաղաքականություն․ պոպուլիստական դիսկուրս․ «Լույս» հիմնադրամ

Մանիպուլյատիվ քաղաքականություն․ պոպուլիստական դիսկուրս․ «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հրապարակվել է «ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ» անվանմամբ աշխատանքը: Այս հոդվածում փորձ է արվում բացատրելու պոպուլիզմ եզրույթի էությունն ու գաղափարական բաղադրիչները: Վերհանվում են նոր պոպուլիզմի հասարակական ու գաղափարական ակունքները, ինչպես նաև փորձ է արվում բացատրելու հասարակության լայն զանգվածների աճող աջակցությունը պոպուլիստներին:

Հոդվածում փորձել ենք մանրամասն քննարկել պոպուլիզմի դրսևորման առանձնահատկությունները պատմական զարգացման տարբեր փուլերում: Մանրամասն անդրադարձ ենք կատարել անցումային և զարգացած երկրներում պոպուլիստական իշխանությունների հաջողության բանաձևերին: Համեմատականներ ենք անցկացրել ազատականության ու պոպուլիզմի միջև՝ բացատրելով դրանց տարբերությունները:

***

Մենք ունենք հանրության լայն շերտ, որը բացարձակ անտեղյակ է պետական գործընթացներից և շատ ընկալունակ պարզունակ կարգախոսների նկատմամբ, որոնք ասվում են այնպիսի թեկնածուների կողմից, ովքեր հայտնվում են հանկարծակի, չունեն որևէ փորձ, փոխարենը օգտագործում են միայն ականջահաճո կարգախոսներ։ Զբիգնև Բժեզինսկի 1 «Postdemocracy» նոր եզրույթի հայտնությունը, որը շրջանառության մեջ է դրվել Քոլին Քրոուչի կողմից, բացատրվում է հետժողովրդավարության կամ postdemocracy տրամաբանության ծիրում պոպուլիզմի դիտարկման անհրաժեշտությամբ։

Հարկ է հիշատակել, որ հետժողովրդավարական շրջանը բնութագրվում է կուսակցությունների էրոզիայով, քաղաքականության մեդիականացմամբ կամ լրատվականացմամբ։ Ինչպես ժամանակին արժեզրկվեց պոպուլիզմի հակադիր բևեռ համարվող կորպորատիվիզմը1 , այնպես էլ քաղաքական բանավեճերի արդյունքում արժեզրկվեց։

Կորպորոտիվիզմը որպես տեսություն ծագել է 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբում։ Կորպորացիաները մի շարք բնութագրիչների առկայության դեպքում կարող են դիտվել որպես քաղաքացիական հասարակության ինտեգրալ մաս՝ իրենց բնորոշ առանձնահատկություններով։ Կորպորացիաները հիմնականում նպատակադրված են նեղ խմբային շահերի իրացմանն ու քաղաքական համակարգի նկատմամբ ունեն հստակ նպատակադրվածություն։ Նման կորպորացիաները ինչ-որ կերպ կարելի է նույնականացնել քաղաքական կուսակցություններին, որոնք, սակայն, ի տարբերություն քաղաքական կուսակցությունների, իրենց նպատակները իրականացնում են ոչ թե հանրային քաղաքականության, այլ քաղաքական ինստիտուտների վրա ներգործության, հաճախ նաև սերտաճման ճանապարհով։

Պետական իշխանության ու նրա ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ենթակառույցների միջև կորպորատիվ փոխհարաբերությունների բացասական կողմը բյուրոկրատական ապարատի ու կորպորացիաների ներկայացուցիչների միջև ոչ իրավական հարաբերությունների ծավալումն է։ Կորպորատիվիզմը ունի մի շարք դասակարգումներ։ Բացասական կամ բյուրոկրատական կորպորատիվիզմը որոշակի սոցիալական խմբի շահերի պարտադրումն է հասարակությանը կամ հանրույթին՝ համընդհանուր բարիքի ներկայացմամբ։ Դրական կորպորատիվիզմը փոխշահավետ պայմաններում հասարակական փոխհարաբերությունների անդամների կողմից համաձայնության հաստատումն է՝ սոցիալական գործընկերության ճանապարհով։ Տոտալիտար կորպորատիվիզմը որոշակի սոցիալական խմբի շահերի պարտադրանքն է կամ ավտորիտար կարգերի հաստատումը։ Ժողովրդավարական 2 պոպուլիզմ եզրույթը։ Այսօր այն շատ է շահարկվում քաղաքական բանավեճերում։ Սույն աշխատանքում կփորձենք սահմանել պոպուլիզմ եզրույթը և դիտարկել նրա պատմական զարգացման փուլերը։

Որպես հասկացություն՝ այն առաջին անգամ շրջանառվեց, երբ Հորսթ Զեյհոֆերին մեղադրեցին պոպուլյարություն (հանրաճանաչություն) և պոպուլիզմ եզրույթները խառնելու մեջ, իսկ քաղաքական գիտության և քաղաքականության մեջ «պոպուլիստ» պիտակավորում ստանում են այն գործիչները, ովքեր ընտրությունների ընթացքում անիրական ու վերացական խոստումներով շահադրդում են զանգվածներին՝ ձայն տալու հենց իրենց քաղաքական ուժին։ Հաճախ որպես պոպուլիստ որակում են աջակողմյան շարժումները: Վերջիններս պայքարում են ստատուս քվոյի պահպանման համար, երբ հետարդի (պոստմոդեռնիստական) ժողովրդավարությունները, օրինակ, կրճատում են սոցիալական ծախսերը: Այսպիսով, պոպուլիզմի ընդգծված բնորոշիչներից մեկն այն է, որ նրա կողմնակիցները ընդդիմանում են բոլոր այն միջոցառումներին, որոնք ընդունվել են իրադարձությունների պարտադրմամբ կամ իրավիճակի թելադրանքով։ Սակայն, ի տարբերություն հեղափոխականների, նրանք այդ ամենն անում են՝ պահպանելով համակարգի կողմից ընդունելի խաղի կանոնները։ Ժամանակի ընթացքում պոպուլիստական միավորները հնարավորություն ստացան տեղափոխվելու կուսակցական համակարգի ծայրամասից կենտրոն2 , որի ցայտուն օրինակն է Ս․ Բեռլուսկոնին Իտալիայում: Սա պայմանավորված էր նրանով, որ զանգվածային կուսակցությունները դասային միավորումներից սկսեցին վերաճել ազատ շարժումների ու մասնագիտացված ընտրական միությունների: Կուսակցությունները նախընտրում էին մեծ քանակությամբ հետևորդներ ձեռք բերել, հատկապես՝ աշխատավոր դասի շրջանակներում, դադարելով հասարակության միայն որոշակի շերտերի ներկայացուցիչ լինել։ Գաղափարախոսական հենքը հաճախ մղվում էր երկրորդ պլան։ կորպորատիվիզմը ենթադրում է շահերի հավասար ներկայացում՝ հինված բազմակարծության և բոլոր խմբերի հավասարության հիմքերի վրա։ Օլիգարխիկ կորպորատիվիզմը կամ քվազիկորպորատիվիզմը ենթադրում է հակամարտող քաղաքաֆինանսաարտադրական կլանային խմբային շահերի մրցակցություն՝ ոչ լեգիտիմ լոբբինգի և քաղաքական ֆիգուրների ուղղակի կաշառքի միջոցով։

Սույն հոդվածում պոպուլիզմի ուսումնասիրությունը իրականացնելու ենք 4 մակարդակում՝

1) ծրագիր և գաղափարախոսություն,

2) ղեկավար կազմ,

3) տեխնիկական մակարդակ, որտեղ դիտարկվում է քաղաքական պրոպագանդայի մետաֆորիկ պարզեցված վիճակը,

4) ԶԼՄ-ներում լայն տարածում ստացող դրական և բացասական արշավների կարևորությունը, որոնք գնալով ավելի շատ կենտրոնանում են պատահարների ու սկանդալային միջադեպերի վրա։ Պոպուլիզմը ծագել է այն հասարակություններում, որոնք իրենց համարել են իշխանության միջազգային համակարգի ծայրամաս։ Վերոհիշյալ մտքի ամենավառ օրինակներն են ռուսական «նարոդնիկները» և 19-րդ դարի ամերիկյան պոպուլիստները։

Ի հակադրություն պոստմոդեռնիստական կերպարի՝ երկու շարժումներն էլ քաղաքական սպեկտրում աջակողմյան դիրք են զբաղեցնում։ Ի տարբերություն մարքսիստական դասային կուսակցությունների, այստեղ գերակշռում են անարխո-սինդիկալիստական3 գաղափարական հոսանքները։ Երրորդ աշխարհի երկրներում, որտեղ քաղաքական և կուսակցական համակարգերը դեռ գտնվում են կայացման փուլում, պոպուլիստական շարժումները օրինաչափ երևույթ են4 ։ Ի սկզբանե առանձնացվել են պոպուլիզմի երեք ձև՝ ագրարային, տնտեսական և քաղաքական։ Հետագայում այս եռյակը փոխարինվեց ավելի բարդ տիպաբանությամբ՝ ցենտրիստներ, սոցիալ-պոպուլիստներ, ազգայինպահպանողականներ, ազգայնականներ, ծայրահեղ աջ պոպուլիստներ։ «Հին պոպուլիզմը» ուներ երկու գլխավոր աղբյուր. մի կողմից՝ այն արդյունաբերական զարգացման ճգնաժամերի ու արդիականացման ճգնաժամերի արդյունք էր, մյուս կողմից՝ պոպուլիզմի արմատները սկիզբ էին առնում ազգային ազատագրական պայքարի ակունքներից, երբ զարգացան և ամրապնդվեցին «հանուն ժողովրդի» առաջաբանով շարժումները, որոնք պայքարում էին «օտար», «սեփական ժողովրդի պահանջմունքների ու շահերի մասին մոռացած» իշխանությունների դեմ։

Օրինակ, 20-րդ դարի երկրորդ կեսին Շոտլանդիայում և Կատալոնիայում պոպուլիստ սուբնացիոնալիստները պայքարում էին ոչ թե տարածաշրջանային ինքնավարության, այլ ազգային ինքնիշխանության համար։ Այդպես արդի ժամանակաշրջանում ձևավորվեց պոստմոդեռնիստական էթնոպլյուրալիզմ՝ ուղղված հասարակության մարգինալ խմբերի ժողովրդավարացմանը։ Ի հակադրումն ավանդական ռասայականության և ազգայնականության, էթնոպլյուրալիզմը չի սկզբնավորվում էթնիկական կամ ռասայական գերազանցության գաղափարից, այլ պայքարում է խմբային ինքնության կորստի վտանգների դեմ գլոբալացման ու նիհիլացման ժամանակաշրջանում։ Այս շարժումը չունի այլ ազգերի նկատմամբ գերակայության ձգտումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ էթնիկական ինքնության տարածական կառուցվածքային հիմքը դուրս է ժամանակակից ազգային պետության սահմաններից, օրինակ՝ բասկերը Ֆրանսիայում և Կատալոնիայիում (Ֆրանսիա, Կատալոնիա, Բալեարյան կղզիներ): Այլ կերպ ասած՝ այս շարժման գաղափարախոսությունը չի թելադրում այլ ազգերի նվաճում կամ այլ երկրների գաղութացում, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենց նեղ խմբային ինքնանությունը ունեցող անհատները գտնվում են մի քանի հարևան երկրների սահմաններում։ Իրենց հերթին՝ թույլ ազգային պետությունները, բախվելով էթնոպլյուրալիզմին և վախենալով կորցնել իրենց ինքնությունը, ազգային ինքնության պահպանման համար խստացնում են վերահսկողությունը միգրացիոն հոսքերի նկատմամբ։ Վերոշարադրյալի լավագույն բնորոշումն է ֆրանսիական ազգայնականների երբեմնի առաջնորդ Մ․ Լե Պենի հետևյալ արտահայտությունը․ «Ես սիրում եմ հյուսիսաֆրիկացիներին, սակայն նրանց տեղը Մագրիբեյում է»։ Սակայն եղել են դեպքեր, երբ աջ պոպուլիստները հանդես են եկել ոչ միայն սեփական, այլև իմիգրանտների մշակույթի պահպանման կոչերով։ 1945 թվականից ի վեր կարող ենք առանձնացնել պոպուլիզմի զարգացման երեք փուլ5․ պոպուլիզմի զարգացման առաջին փուլի ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աջ ծայրահեղական շարժումներին հարեցին նեոֆաշիստական կազմակերպությունները՝ «Հասարակ մարդկանց ճակատ», «Իտալական սոցիալական շարժում» կամ 1952-ին Գերմանիայում արգելված «Սոցիալիստական  կայսերական կուսակցությունը»։

Այս փուլի ավարտից ու 1973-ի նավթային ճգնաժամից հետո որոշ ոչ այնքան ծայրահեղական խմբավորումներ փորձեցին ձևավորել ավելի լուրջ կերպար՝ խուսափելով դասական ֆաշիստական գաղափարախոսության տարրերից։ Պոպուլիզմի երկրորդ ալիքը զարգացավ 1982 թվականին՝ երկարատև համաշխարհային ճգնաժամին զուգընթաց: Երկրորդ ալիքի պոպուլիստները հենվում էին հասարակության ամենաարագ մոբիլիզացվող ու հեշտ կառավարելի` գործազուրկ զանգվածների վրա: Երկրորդ ալիքի պոպուլիստները զանգվածներին մոբիլիզացնում էին կյանքի որակը բարելավելու ու կոռումպացված կառավարող էլիտային բացահայտելու խոստումների շուրջ6: Պոպուլիստական շարժումների երրորդ ալիքը առաջացավ ի պատասխան գլոբալացման ու ԵՄ-ի ստեղծման։ Աճող ներգաղթը, օրեցօր ավելացող գործազրկությանը զուգահեռ, առաջացնում էր զանգվածային դժգոհություն։ Համատարած սկսեցին հրաժարվել «համընդհանուր բարեկեցության պետություն» հայեցակարգից։ Շվեդիայում այս միտումը աջակցություն ստացավ անգամ արհմիությունների շրջանում։ Այս ամենը չէր կարող մնալ անհետևանք, արդյունքում՝ 1980-ականներին Շվեդիայում ակտիվացան աջ պոպուլիստները, որոնք իրենց անվանում էին շվեդական ժողովրդավարներ։ Պոպուլիզմը միակողմանի ուղի չէ։ Սկզբում, ավանդական կուսակցությունների մայրամուտի տարիներին, պոպուլիզմի զարգացմանը նպաստեց գաղափարական հոսանքների և կուսակցական համակարգերի կազմակերպչական մոդելների փոփոխությունը։ Այս շրջանում կուսակցությունների թիվը կրճատվեց, թուլացավ կուսակցական իդենտիֆիկացիան, նվազեց ընտրական ակտիվությունը, կուսակցական էլիտաները մասնագիտացան։ Լայն տարածում ստացավ իսթեբլիշմենթի ու կուսակցությունների բացասական ընկալումները։ Սակայն այս փոփոխությունները ունեցան նաև դրական կողմեր․ ժամանակակից գիտակից, քաղաքական ինքնություն ունեցող ընտրողը ավելի շատ տեղեկատվության է տիրապետում, քան «դասական կուսակցությունների քաղաքականության» ժամանակ։ Նա ավելի կայուն է դառնում հավաքական տրամադրությունների ու  մոնիպուլյացիաների նկատմամբ։

Սրա հետ մեկտեղ աճել է ընտրողների ընդհանուր օտարվածության մակարդակն ու ցածր մասնակցության ցուցանիշները։ Պոպուլիստները մեծ ներդրում ունեցան «ճգնաժամ» հասկացության որակազրկման մեջ։ Ցանկացած խնդիր, ցանկացած դժվարություն իրենց կողմից որակվում էր որպես «ճգնաժամ»։ Միևնույն ժամանակ դրանց հաղթահարման իրատեսական, փուլային լուծումներ երբեք չէին առաջարկվում։ Աջակողմյան ուժերի մտորումները ճգնաժամի մասին մնացին տեսական դաշտում, ինչը լուրջ ընկալվել չէր կարող։ Վերոհիշյալի հետ մեկտեղ, աջակողմյան պոպուլիզմը հենվեց այնպիսի լուրջ տեսությունների վրա, ինչպիսին էր Յ․ Հաբերմասի ճգնաժամերի վաղ տիպաբանությունը7 ։

Յ․ Հաբերմասի ճգնաժամերի տիպաբանությունում, տնտեսական ճգնաժամին զուգահեռ, հեղինակը վերլուծել է քաղաքական համակարգում առկա ռացիոնալության և վստահության ճգնաժամերը։ Սոցիալ-մշակութային համակարգում նա դիտարկել էր մոտիվացիայի ճգնաժամ։ Ըստ Յ․ Հաբերմասի վաղ աշխատությունների՝ ռացիոնալության ճգնաժամը վարչական համակարգի համապատասխան ռացիոնալ որոշումների ընդունումը ապահովելու անկարողության արդյունք է։ Լեգիտիմ համակարգը չկարողացավ բավականաչափ ընդհանրացնել մոտիվացիան և դրանով նպաստեց լեգիտիմության ճգնաժամի։ Ըստ Հաբերմասի` աշխարհին սպառնում էր երեք գործընթաց՝ կոմերցիալիզացիա, բյուրոկրատացում և յուրիդիկացում։ Հատկանշական է, որ ավելի ուշ աշխատություններում նա վերոհիշյալ գործոնները չէր զուգամիտում ճգնաժամ հասկացության հետ։ Ինչպես նշում էր Յ․ Հաբերմասը, նշված ճգնաժամերը վտանգում էին քաղաքացիական հասարակության՝ որպես ինստիտուտի գոյությունը8։ Սույն ուսումնասիրության շրջանակներում մեծ հետաքրքրություն է ներկայացնում Յ. Հաբերմասի նշած առաջին սպառնալիքը, որը պոպուլիստների կողմից լայնորեն շրջանառվում ու պաշտպանվում է, և ինչը հետևողական քննադատության են ենթարկում կապիտալիստական արդիականացման կողմնակիցները։

Քաղաքացիական հասարակությունը դարձել է փակ։ Այն դեռ ընդունակ է ինքնուրույն կերպափոխվել, սակայն այդ ընդունակությունը տարածվում է նրա ոչ բոլոր բաղադրիչների նկատմամբ։ Քաղաքացիական հասարակության  «ինքնամփոփ» վիճակը նոր տեսակի օտարում էր ինչպես համակարգի փոփոխության կողմանկիցներից, այնպես էլ վերբալ մակարդակում խորքային համակարգային փոփոխություններ խոստացող պոպուլիստական դեմագոգիայից։ Յ․ Հաբերմասի ճգնաժամերի տիպաբանության շուրջ քննարկումները կարող են ընթանալ 3 ուղով, որոնցից պոպուլիստների կողմից «ամոթալի» էին համարվում հետևյալները՝

• բաշխման ճգնաժամ, որը սերտորեն կապված էր աճող գործազրկության հետ,

• արտագաղթի հետևանքով ինքնորոշման ու ինքնության ճգնաժամ,

• ներկայացուցչության ճգնաժամ, որի արդյունքում հասարակությունը օտարվել էր կուսակցություններից, պահանջում էր ուղիղ ժողովրդավարության ներդրում, ժողովրդի իշխանություն։ Այսպես, 2008թ․ համաշխարհային ճգնաժամից հետո պոպուլիստները որոշ ժամանակ «լռեցին»․ չնայած ճգնաժամին, գործազրկությունը դանդաղ էր աճում, իսկ պետական հակաճգնաժամային քաղաքականությունը թույլ տվեց արագ ու արդյունավետ հաղթահարել ճգնաժամի բացասական հետևանքները։ Պոպուլիստները ժողովրդի հետ միֆական, միստիկ միության մասին են խոսում։ Քաղաքական գիտության մեջ այս վերբալ սիմբիոզը բնորոշվել է որպես սինդրոմ և ոչ երբեք գաղափարախոսություն9։ Պատմականության մեջ պոպուլիստների հիմնական բնութագրիչներն են.

• Պոպուլիստական պրոպագանդան ունի ավելի բարոյախրատական, քան ծրագրային բնույթ։

• Նրանք լայնորեն շրջանառում են ժողովրդի շրջանում տարածում ունեցող նախապաշարումներն ու թյուրիմացության հասնող ստահոդ տեղեկատվությունը, սակայն մշտապես խուսափում են ռացիոնալ, կառուցողական երկխոսությունից։

• Նրանց ռազմավարության մեջ լայնորեն կիրառվում է դավադրությունների տեսությունը, մասնավորապես շահարկում են իշխող էլիտայի կողմից ժողովրդին խաբելու, թալանելու, ժողովրդի պահանջմունքներն ու իրավունքները անտեսելու թեզերը։ 

• Պոպուլիստները հավատացած են, որ գաղափարախոսությունների դարը անցել է՝ ազատականությունը, սոցիալիզմը, պահպանողականությունը այլևս արդիական չեն։ Եթե գաղափարական տիրույթում դիտարկենք պոպուլիստների վարած քաղաքականությունը, ապա կարող ենք ասել, որ նրանց մեծամասնությունը լիբերտանական10 ոգուն համապատասխան քաղաքականություն են իրականացնում։

• Պոպուլիստական «վոժդերը» ներկայանում են որպես բարձրագույն արժեքների՝ ազատության, մարդու իրավունքների, հավասարության և այլնի պաշտպաններ, որոնք ոտնահարվել են դեմոնիզացված ուժերի կողմից։

• Պոպուլիստների մյուս բնորոշիչը նրանց պնդումն է առ այն, որ իրենք պայքարում են էլիտայի կոռումպացվածության դեմ։ Ընդ որում, նրանք նախապատվությունը տալիս են իշխող դաս, ռեժիմ և այլ բնութագրիչների, քանի որ էլիտա բառը ինքնին դրական բնութագրիչ է պարունակում։

Պոպուլիստները հազվադեպ են մշակում քաղաքական դոկտրիններ։ Նրանց պարագայում գաղափարախոսության շուրջ որոշակի հավատալիքների ու համոզմունքների գեներացիա տեղի չի ունենում, այլ լինում է խնդիրների գնահատում՝ ըստ հրատապության և կարևորության։ Օրինակ՝ երրորդ աշխարհի երկրներում պրիմիտիվիզմի ու առաջընթացի յուրահատուկ սիմբիոզ է ընթանում, ինչի արդյունքում հասարակությունը, չկարողանալով ժամանակին համընթաց արդիականանալ ու համադրել ավանդական ու մոդեռն արժեքները, օտարվում է իր արժեքահային համակարգից, փորձում է բռնի կերպով ներդնել դրսից ներմուծված մոդեռն, խորթ արժեքները։ Արդյունքում տեղի է ունենում վերջիններիս մերժում կամ սխալ ադապտացիա, ինչի արդյունքում հասարակությունը, որը ապրում է ինքնության խոր ճգնաժամ, մարգինալացվում է։

Մարգինալացված հասարակությունը, ինքնության խոր ճգնաժամ ապրելով, չի կարողանում զարգացնել 10 Քաղաքական փիլիսոփայությունների ու շարժումների ամբողջականություն է, որոնց հիմքում ընկած է ազատությունը՝ որպես գլխավոր սկզբունք ու արժեք։ Լիբերտանականության կողմնակիցները ձգտում են հնարավորինս ընդարձակել քաղաքական ազատության ու ինքնավարության սահմանները՝ ընդգծելով ազատ ընտրության իրավունքը, կամավորության սկզբունքով միավորումը (գտնում են, որ անգամ պետությունը՝ որպես ինստիտուտ պետք է գոյություն ունենա, եթե քաղաքացիները կամավոր են միավորված տվյալ ինստիտուտի սահմաններում, հակառակ դեպքում նրա գոյությունը մերժելի է) և անհատական դատողականությունը։ Բոլոր լիբերտանականները թերհավատ են պետական իշխանության նկատմամբ, սակայն տարբեր մոտեցումներ ունեն տնտեսական և պետական ինստիտուտների գոյության ու կառուցվացածքի վերաբերյալ։ Նրանց հայացքները տարբեր են պետական ու անհատական իշխանության սահմանների վերաբերյալ:

Վերոշարադրյալի լավագույն օրինակներից են Վրաստանը, Ուկրաինան։ Պոպուլիստական ծրագրերում դասակարգերը երկրորդական դեր ունեն։ Նրանց համար ընդունելի է 1990-ականների ուսումնասիրություններում առանձնացված միջավայրը և միջավայրին համապատասխան կյանքի ձևերը։ Հետաքրքրական է, որ բոլոր տեսություններում արտացոլում ունեցող և մեծ խնդիր հանդիսացող գործազրկությունը պոպուլիզմում սպասելի անդրադարձ չի ստացել։ Հասարակության ութ նախընտրելի շերտերից երեքը համապատասխանում էին պոպուլիստների շարքերը լրացնելուն․ մանր բուրժուազիան, հեդոնիստները11, այլընտրանքային աջերը։ Սակայն նյութապաշտ հեդոնիստներին մոբոլիզացնելը բարդ էր։ Նոր հասարակական շարժումները դիտվում էին որպես հեղհեղուկ համակարգեր, իսկ պոստմատերիալիստական տեսությունները գերագանահատել են մոբիլիզացիայի և կազմակերպության կերպափոխվելու, տրանսֆորմացվելու պոպուլիստական վարքագծի հավանականությունը։ Պոպուլիզմը ձևավորվել է որպես գյուղական շարժում, իսկ գլոբալացման դարաշրջանում դարձել է ուրբանիստական ֆենոմեն։ Հաճախ նոր ներգաղթյալների ալիքի հետ մրցակցությունը պոպուլիստական շարժման ազդակ էր, օրինակ՝ այդպես եղավ ԱՄՆ-ում։ Չկարողանալով քաղաքական տեսանկյունից վերաիմաստավորել ու արժևորել ներգաղթյալների մեծ հոսքերը ու դրա պատճառով ընթացող հասարակական փոփոխությունները` բոլոր շրջանակներում, բացառությամբ աջ բնապահպանական ուժերի, լայնորեն տարածվեց քսենոֆոբիան12։ Ամերիկյան աջ պոպուլիստների համար սկզբնական շրջանում սոցիալիստական պահանջների մեծ մասը ընդունելի էր, օրինակ՝ բանկերի, արդյունաբերական ձեռնարկությունների ազգայնացում և այլն։ Սակայն նրանք մերժեցին հավաքական գյուղատնտեսության գաղափարը, իսկ Սասկաչևանը (Կանադա) ու Հարավային Դակոտան դարձան ագրարային պոպուլիզմի վառ օրինակներ։

Պոպուլիզմը իր զարգացման վաղ շրջանում գերարդյունաբերականացման նկատմամբ ուներ ընդգծված բացասական վերաբերմունք։ Սկսած 1960-ական թվականներից՝ պոպուլիստները և շատ աջ ծայրահեղականներ այլևս խոշոր արդյունաբերության, կոլեկտիվացման ու պլանային տնտեսության կողմնակիցներ չէին։ Սակայն, ի հակադրումն վաղ պոպուլիստների, հետագայում շատերի մոտ ձևավորվեցին համեմատ ինդիվիդուալիստական ու գրեթե նեոլիբերալիստական պատկերացումներ, իսկ շուկան սկսեց ընկալվել որպես միջնորդ դատավոր։ Օրինակ՝ Դանիայում Գլիստրուպի շարժումը կամ Շվեյցարիայում Բլոխերի կուսակցությունը, ինչպես նաև Հայդերի «Ազատության կուսակցությունը» նախապատվությունը տալիս էին պահպանողական պոպուլիզմին, որն ուղղված է «համընդհանուր բարօրության պետության» գաղափարի դեմ, ինչն իրենց բնորոշմամբ սոցիալ-դեմոկրատական հոսանքին հատուկ համակարգ է։ Նույնիսկ աջ պոպուլիստները, ովքեր հարում են աջ լիբերալիստական գաղափարների, կիսում են աջ պոպուլիստների հակակարանքը ավանդական հեղինակությունների նկատմամբ ու կողմ են քաղաքական որոշումների ընդունման ապակենտրոնացմանը։ Որոշ բնապահպան պոպուլիստներ դրական են ընդունում իմիգրացիոն գործընթացները ու բազմամշակութային հասարակությունը, ինչը կտրականապես մերժվում է աջ պոպուլիստների կողմից։ Պոպուլիստները հիմնականում ապակենտրոնացված են, ինչը աջ ծայրահեղականներից նրանց տարբերակող բնութագրիչներից է։ Չնայած ունենալով հակակրանք սահմանադրականության նկատմամբ՝ պոպուլիստները, այնուամենայնիվ, գործում են նրա շրջանակներում։ Պոպուլիստական շարժումների մեծամասնության պահանջները սահմանափակ են․ պետության ղեկավարի ժողովրդական ընտրությունների ու հանրաքվեի անցկացում, ինչպես նաև ներկայացուցչական ընտրական համակարգի փոփոխություն։ Ի տարբերություն հյուսիսատլանտյան աշխարհի պոպուլիստական շարժումների, որոնք խիստ հազվադեպ ունեն հեղափոխական բնույթ, կտրուկ հակառակ պատկերը երրորդ աշխարհում է։

Նրանք ճնշում են գործադրում, որպեսզի իսթեբլիշմենթը վերադառնա ժողովրդավարական կառավարման ակունքներին։ Պոպուլիստների համար ընդունելի չեն միֆերը աշխատավոր դասակարգի և դասակարգային պայքարի 11 մասին։ Այդ պատճառով հեղափոխական մարքսիստների կողմից նրանք որակվում են որպես մանրբուրժուական։ Պոպուլիստների և աջ ծայրահեղականների տարբերությունները առանձնացնենք երեք հիմնական կետերով.

1. Ամբողջ աշխարհում ահաբեկչության տարածման արդյունքում պոպուլիստները կտրականապես մերժեցին ահաբեկչական գործելաոճը՝ որպես քաղաքականության միջոց։

2. Աջ ծայրահեղականները, ի հակադրություն պոպուլիստների ճնշող մեծամասնության, ունեն հակաակամերիկյան ու հակասեմիթական տրամադրություններ։ 3. Աջ ծայրահեղականները ամբողջությամբ մերժում են ներկայացուցչական ժողովրդավարությունը, իսկ պոպուլիստները մերժում են միայն ժողովրդավարության որոշակի մեթոդներ։ Նկատի ունենալով վերոշարադրյալը՝ փաստենք, որ միայն պոպուլիստների չնչին մասը կարող է բնորոշվել որպես աջ ծայրահեղական։ Դեռ Մ․ Լիփսեթը «Քաղաքական մարդ» աշխատությունում բացահայտեց կենտրոնի էքստրեմիզմը։ Սակայն նրա բնութագիրը վերաբերում էր հիմնականում երրորդ աշխարհի երկրներին, որոնցում աճող գլոբալացման ու եվրոպականացման արդյունքում պոպուլիզմը տարածվել էր կենտրոնից հեռու։ Պոպուլիզմը հիմնականում հատուկ է խարիզմատիկ առաջնորդներին, օրինակ՝ Լե Պենը կամ Պուաժը Ֆրանսիայում։ Սակայն դեռևս Մ․ Վեբերը հիշատակել է խարիզմայի ռուտինացման մասին։ Ռուտինացումը ու խորհրդարանական գործընթացներին ներգրավումը հաճախ պոպուլիստական շարժումների դեզինտեգրացման պատճառ էր դառնում։ Որոշ երկրներում տեղի ունեցավ պոպուլիստական ղեկավարության ինտելեկտուալացում, ինչի արդյունքում հետևորդների շարքերը էրոզիայի ենթարկվեցին․ ժողովուրդը արագ հոգնում է ընդանհրացված բառերից13։ Պոպուլիզմի օրինակ է, օրինակ` Վիկտոր Օրբանի կառավարությունը Հունգարիայում: 2018թ. ընտրությունների արդյունքում Իտալիայում կառավարությունը ձևավորեցին պոպուլիստական ուժերը` «Լիգա» և «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունները, որոնք իրենց իշխանության գալուց ի վեր  հակադրություններ ունեն Բրյուսելի հետ միգրացիոն և ֆինանսական դիսցիպլինայի հարցերի շորջ: Իտալական «փոփոխությունների կառավարությունը» արտաքին քաղաքականության մեջ հրաժարվում է պետական ինքնիշխանության գերակայությունից և ուղիղ ժողովրդավարության միջոցով լեգիտիմացումից14:

Պոպուլիզմի ևս մեկ ցայտուն օրինակ կարող ենք նշել Մեծ Բրիտանիայում` ի դեմս «Բրեքսիթ» կուսակցության առաջնորդ Նայջլ Ֆարաջի: Պոպուլիստական ղեկավարության մասնագիտական գիտելիքների պակասը դառնում էր խորհրդարանական առօրյայում մշտական ձախողումների պատճառ։ Պոպուլիստական ոճը սկսեց տարածվել հին և ավանդական կուսակցությունների շրջանում, ինչի արդյունքում պոպուլիստները կորցրին իրենց մենաշնորհային դիրքերը։ Որքան պոպուլիստական շարժումները ավելի մոտենում էին իշխանությանը, այնքան ավելի ռուտինիզացվում էին։ Այդ պատճառով որոշ պոպուլիստներ նախընտրեցին պահպանել իրենց հայացքների «անաղարտությունը»՝ նախընտրելով մնալ ընդդիմության շարքերում։ Հանրային մակարդակում ոչինչ ավելի պախարակելի չէ պոպուլիստների համար, քան կոմպրոմիսները։ Օրինակ, երբ Հայդերը ու Գրեգոր Գիզին Բեռլինում մասնակցում էին կառավարության որոշումների կայացմանը, նրանք կորցրին իրենց «անմեղությունը» ու պատասխանատվություն ստանձնեցին կառավարության սխալների համար։ Բացառություն է Ս․ Բեռլուսկոնիի օրինակը, ով 1990-ական թվականներին գլխիվայր շուռ տվեց ողջ իտալական կուսակցական համակարգը։ Ս․ Բեռլուսկոնիի «Երկրորդ իտալական հանրապետությունը» ավելի կոռումպացված էր, քան առաջինը, ինչքան էլ որ նա անդադար հիշատակեր նախորդ քաղաքական դասի արատները։ Ս․ Բեռլուսկոնին հեռացվեց իշխանությունից և կրկին վերադարձավ 2009-ին ՝ շնորհիվ նեոֆաշիստների հետ միավորման։ Կոալիցիաները սովորաբար կայուն չեն, հատկապես՝ պոպուլիստականները, սակայն Ս․ Բեռլուսկոնին, կենտրոնացնելով իր ձեռքում կուսակցական իշխանությունը, հետևություններ արեց։ Պոպուլիստական ղեկավարների դեպքում հասարակական կարծիքը ունի հսկայական ազդեցությունը։ ԶԼՄ-ները, որոնք մանիպուլյացնում են հասարակական կարծիքը, կարող են դրդել գահընկեց անելու կամ հակառակը՝ իշխանության բերելու որևէ առաջնորդի։ Գրականության մեջ տարբերակվում է ներդրված պոպուլիզմի երկու տեսակ՝

• Չափավոր պոպուլիստները ընդունում են ներկայացուցչական ժողովրդավարությունը և ձգտում հզորացնել այն՝ ներգրավելով մեծ քանակությամբ շահային խմբեր՝ դելիբերատիվ ժողովրդավարության տեսքով։

• Ծայրահեղ պոպուլիստները պլեբիցիստար ժողովրդավարության կողմնակիցներ են։ Միասնական ժողովրդական կամքին պետք է փոխարինի քննարկումը։ Ժողովրդավարության համար վտանգ է ներկայացնում երկրորդ տարբերակը։ Պոպուլիստները ձգտում են օգուտ ստանալ պոստմոդեռնի քաղաքական տեսությունից․ բացասական կանոտացիա15 է պոստդեմոկրատիա եզրույթը, իսկ դրական կաննոտացիաները փոխանցվում են դելիբերատիվ ժողովրդավարություն կամ երկխոսային ժողովրդավարություն տերմինով։ Համաձայն Մ․ Ֆուկոյի՝ յուրաքանչյուր իշխանական համակարգ ներառում է հակադիր ուժ։ Պոպուլիզմը մատուցվում է որպես այդ հակադիր կամ հակադարձող ուժը։ Է․ Գիդենսը փորձեց իր երկխոսային ժողովրդավարության հայեցակարգի միջոցով նոր ազդակներ հաղորդել ներկայացուցչական ժողովրդավարությանը։ Նա նկատի ուներ ոչ թե ներկայացուցչության նոր կանոններն ու հնարավորությունները, այլ մշակութային կոսմոպոլիտիզմի խթանումը, որը որոշիչ դեր կարող է խաղալ հասարակական համերաշխության վերակառուցման գործում։ Փաստացի արդյունքը այս տեսությանը հակառակ ստացվեց․ ինքնության քաղաքականությունը սկսեց ավելի մոտենալ սեգրեգացիային։

Ք․ Քրոուչը տեսնում էր պոպուլիզմի զարգացումը ունիվերսալ տեսական հայեցակարգի շրջանակներում։ Ինքնության քաղաքականությունը պոստդեմոկրատական նախաբաններից է․ անհնարին է հաղթահարել պոպուլիզմը՝ առանց դուրս գալու ինքնության քաղաքականության սահմաններից, չնախընտրելով ու չկերտելով երրորդ ուղին, որի միջոցով հնարավոր է խուսափել ինքնության քաղաքականությունից։ 15 Լեզվական միավորի հուզական գնահատական կամ ոճային երանգավորում։

 Քաղաքական կուսակցությունները, որոնք ներկայանում են որպես զանգվածների ներկայացուցիչներ, օգտագործում են ժողովրդական ինքնություն հասկացությունը։ Որքան ավելի շատ են վերակառուցում այդ ինքնությունը արհեստականորեն, այնքան ավելի շատ են անտեսվում մնացած ինքնությունները։ Քաղաքական կուսակցությունները գնալով նմանվում են արդյունաբերական կազմակերպությունների։ Նախընտրում են համագործակցությունը ընտրովի խմբերի հետ, խուսափում են պոպուլիստական խմբավորումներից։ Հասարակական փոփոխությունները հնարավոր են դառնում միայն համագործակցության և փոխզիջումների համաձայնելու դեպքում։ Կհաջողվի՞ արդյոք քաղաքական ինստիտուտներին վերադարձնել իրենց թելադրող դիրքը քաղաքական գործընթացներում, թե՞ դրանք կենթարկվեն անդառնալի կերպափոխման՝ ցույց կտա քաղաքական ժամանակը, սակայն արդեն իսկ պարզ է, որ բազմաթիվ երկրների քաղաքական լանդշաֆտը ներկայումս էլ բարդ է վերլուծել՝ օգտագործելով դասական քաղաքական սպեկտրի գործիքակազմը։ 

Հրապարակումը կարող եք գտնել հետևյալ հղումով

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ