Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․
«Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց:
Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:
Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար:
Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը վստահ եմ հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը