Կառավարության դիմացից անցորդ աղջիկներին ձեռնաշղթա հագցնելն ու քաղմաս տանելը «նոր» Հայաստանում իրերի շատ բնականոն դասավորվածություն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
«Սա «նոր» Հայաստանն է, որտեղ պատիվ ու նամուս չկա, թասիբ, արժանապատվություն հասկացությունները հարգի չեն: Երբեք այսպես չի եղել, երբեք: Դեռ ոչ մեկը երկիրն այսպիսի բարոյահոգեբանական խոզանոցի չէր վերածել: Փաստացի, հայերի պետության մեջ կոմֆորտ զոնայում ապրելու իրավունք ունեն Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը, և տրասֆեստիտ կարաբինաները: Մնացածը՝ ըստ Նիկոլի ընտանիքապետության տրամաբանության՝ ասֆալտին փռվելու, տուգանվելու և ստորացվելու առարկա են: «Նոր» Հայաստանում դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը երևի վերջին հանցագործն էր, որին պետք էր դպրոցի տարածքից ձերբակալեին ու քաղմաս տանեին:
Կառավարության դիմացից անցորդ աղջիկներին ձեռնաշղթա հագցնելն ու քաղմաս տանելը «նոր» Հայաստանում իրերի շատ բնականոն դասավորվածություն է: Նույն օրը «նոր» Հայաստանի վարչապետի տիկինը կամուֆլյաժը հագին սահմանամերձ գյուղերում ֆոտոսեսիաներ է անում, իսկ զինվորին ստիպում են, որ ոչ մի պաշտոն, կրկնում եմ՝ ոչ մի պաշտոն չունեցող վարչապետի տիկնոջը պատվի առնի: Ալիևենք ավելի ազնիվ են. ի տարբերություն սրանց՝ Մեհրիբանին պաշտոն են տվել ու մայմունություն չեն անում, թե բացի իրենցից ինչ-որ մեկը կարող է իրեն այդ երկրում մարդ զգալ: Ու թող ոչ մեկն այլևս չհամարձակվի խոսել լեգիտիմությունից. Նիկոլ Փաշինյանին երկիրը խոզանոցի վրածելու մանդատ ոչ մեկը չէր տվել», - գրել է Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը