21 07 2020

«Նոր» Հայաստանում դպրոցի տնօրենը երևի վերջին հանցագործն էր. Միհրան Հակոբյան

«Նոր» Հայաստանում դպրոցի տնօրենը երևի վերջին հանցագործն էր. Միհրան Հակոբյան

Կառավարության դիմացից անցորդ աղջիկներին ձեռնաշղթա հագցնելն ու քաղմաս տանելը «նոր» Հայաստանում իրերի շատ բնականոն դասավորվածություն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Սա «նոր» Հայաստանն է, որտեղ պատիվ ու նամուս չկա, թասիբ, արժանապատվություն հասկացությունները հարգի չեն: Երբեք այսպես չի եղել, երբեք: Դեռ ոչ մեկը երկիրն այսպիսի բարոյահոգեբանական խոզանոցի չէր վերածել: Փաստացի, հայերի պետության մեջ կոմֆորտ զոնայում ապրելու իրավունք ունեն Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը, և տրասֆեստիտ կարաբինաները: Մնացածը՝ ըստ Նիկոլի ընտանիքապետության տրամաբանության՝ ասֆալտին փռվելու, տուգանվելու և ստորացվելու առարկա են: «Նոր» Հայաստանում դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը երևի վերջին հանցագործն էր, որին պետք էր դպրոցի տարածքից ձերբակալեին ու քաղմաս տանեին:

Կառավարության դիմացից անցորդ աղջիկներին ձեռնաշղթա հագցնելն ու քաղմաս տանելը «նոր» Հայաստանում իրերի շատ բնականոն դասավորվածություն է: Նույն օրը «նոր» Հայաստանի վարչապետի տիկինը կամուֆլյաժը հագին սահմանամերձ գյուղերում ֆոտոսեսիաներ է անում, իսկ զինվորին ստիպում են, որ ոչ մի պաշտոն, կրկնում եմ՝ ոչ մի պաշտոն չունեցող վարչապետի տիկնոջը պատվի առնի: Ալիևենք ավելի ազնիվ են. ի տարբերություն սրանց՝ Մեհրիբանին պաշտոն են տվել ու մայմունություն չեն անում, թե բացի իրենցից ինչ-որ մեկը կարող է իրեն այդ երկրում մարդ զգալ: Ու թող ոչ մեկն այլևս չհամարձակվի խոսել լեգիտիմությունից. Նիկոլ Փաշինյանին երկիրը խոզանոցի վրածելու մանդատ ոչ մեկը չէր տվել», - գրել է Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ