20 07 2020

Ադրբեջանը դիմել է պատերազմական հանցագործության ընդդեմ խաղաղասեր Հայաստանի. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը դիմել է պատերազմական հանցագործության ընդդեմ խաղաղասեր Հայաստանի. Էդմոն Մարուքյան

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որում պատմում է ողջ իրականությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի, Ադրբեջանի ագրեսոր քայլերի, Ադրբեջանի կողմից հնչեցված ահաբեկչական հայտարարությունների մասին:

Տեսանյութը, որը վերնագրված է «Ադրբեջանի ագրեսիան և իրավա-քաղաքական հետևանքները»,  թարգմանված է ռուսերեն և անգլերեն, և այն  ներկայացվելու է մեր միջազգային գործընկերներին։

«Ադրբեջանը դիմել է ռազմական սադրանքի՝ հարձակվելով Հայաստանի պետական սահմանների վրա եւ դրանով իսկ խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածը, իսկ դրանից հտո ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը, տները, նաեւ մանկապատեզ, նաեւ Կովիդի ժամանակ կարեւոր ռազմավարական օբյեկտ հանդիսացող դիմակրների արտադրամասը, նաեւ ԱԻՆ մեքենան, այս ամենը իր մեջ ունի Ժնեւյան կոնվենցիաների համապատասխան խախտում, եւ դա ըստ էության, պատերազմական հանցագործություն է: Այսինքն Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան դիմել է պատերազմական հանցագործությունների ընդդեմ իր հարեւան, խաղաղասեր Հայաստանի ժողովրդի»,-ընդգծել է Մարուքյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ