18 07 2020

Ցուցադրական հայրենասիրությամբ զբաղվում են անհատական ոչնչությունները․ Կիվիրյան

Ցուցադրական հայրենասիրությամբ զբաղվում են անհատական ոչնչությունները․ Կիվիրյան

Ցուցադրական հայրենասիրությամբ, եւ ցուցադրական հեյրենապղծությամբ զբաղվում են անհատական ոչնչությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Մի բան ասեմ, ցուցադրական հայրենասիրության ու ցուցադրական հեյրենապղծության հիմքում մի բան ա, ամեն գնով ցուցադրել սեփական անձը ու փորձել հասարակության էմոցիաների ֆոնին ինքնագովազդվել։ Իրականության մեջ, եթե ուշադիր նայեք, եւ ցուցադրական հայրենասիրությամբ, եւ ցուցադրական հեյրենապղծությամբ զբաղվում են անհատական ոչնչությունները։ Ընդ որում ցուցադրական հայերասիրության պահով մի բան էլ ասեմ. սիրում ես հայրենիքը, ապացուցի այն գործով, լուռ կերպով արա գործդ, սեփական ծնողիդ որ սիրում ես, հո ամեն վարկյան դա չես գովազդում, եթե մեկը ողջ օրը ասի թե ոնց ա սիրում սեփական մորը, կհասկանանք, որ ուղակի ոչնչություն ա, բա ինչու ենք այդ պարագայում նորմալ վերաբերվում ողջ օրը իրեն որպես զիլ հայերնասեր մատուցողին։ Մոնթեն կյանքում ասած կ՞ա, որ ինքը հայերնասեր ա եղել, եկել սուս փուս իր գործն ա արել ու բռնել անմահություն ուղին...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ