17 07 2020

Հույս ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ. Իգոր Դոդոն

Հույս ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ. Իգոր Դոդոն

 

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և գտնել խնդրի լուծումը:

«Շատ ցավալի է, որ ամեն ինչ տեղի է ունենում, վերջին օրերին հաղորդվում էր վիրավորների ու զոհերի մասին, ես հույս ունեմ, որ այդ ամենը կդադարի, որպեսզի խաղաղություն լինի։ Մենք կզարգացնենք համագործակցությունն ու գործընկերությունը թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ, ես հույս ունեմ, որ նրանք կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել առանց արյունահեղության, առանց կրակոցների, առանց պատերազմի», - ասել Է Դոդոնը տեսանյութում, որը հեռարձակվել է Facebook-ի իր էջում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ