17 07 2020

Ադրբեջանում կադրային փոփոխություններն ունեն հեռահար նպատակներ. ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն. ԱԳ փոխնախարար

Ադրբեջանում կադրային փոփոխություններն ունեն հեռահար նպատակներ. ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն. ԱԳ փոխնախարար

Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությանմբ պետության քաղաքականությունը փոխվում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Միսկում հայ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախագահ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանը:

«Ցավոք սրտի առ այսօր այդ քաղաքականությունը եղել է դեստրուկտիվ, տեսնենք ինչպես կլինի սրանից հետո»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես կազդի սահմանին լարվածությունը բանակցային գործընթացի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Բնական է, որ ուժային լուծման ցանկացած փորձ միայն խանգարում է խաղաղ բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից Ադրբեջանի վերջին քայլն ավելի է հեռացնում այդ հեռանկարը:

Դիտարկմանը, որ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Էլմար Մամեդյարովը փորձել է Հայաստանի հետ համագործակցել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան արտաքին է, քան ներքին: Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ և այնպիսի տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները  շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ