Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Իրանցքայլական պատգամավոր Քոչարյան Անդրանիկն այս պատերազմական իրավիճակում էլի առիթը չի կորցնում նախկին իշխանությունների վրա ցեխ շպրտելու, և իհարկե՝ դիմում էժան մանիպուլյացիաների։
Կարդում ենք. «Անդրանիկ Քոչարյանը ... անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսոն ներթափանցման փորձերին, հիշեցնում է՝ նման փորձեր արվում էին նաև 2016-ին, բայց այսօր հայկական բանակի հնարավորությունները միագամայն այլ են. - «Այն ժամանակ մեր բանակի կառավարելիության մակարդակը, չեմ կարծում, եղել է այնպիսին, ինչպիսին հիմա թե՛ սպառազինության, թե՛ կառավարելիության, թե՛ նաև զգոնության առումով»:
Նախ՝ երեկ գրել եմ այն մասին, թե ինչու է սխալ է ապրիլյանը համեմատել հիմիկվա կռիվների հետ, ավելի ճիշտ է համեմատել 2014-ի օգոստոսի, 2015-ի աշնան հետ։ Լինկը կդնեմ մեկնաբանություններում։
Հիմա հերթով...
• «նման փորձեր արվում էին նաև 2016-ին» — դիվերսիոն ներթափանցումների փորձեր արվել են նաև այն ժամանակ, երբ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության փոխնախարար էր։ Սա՝ մեկ։
2014 թվականի օգոստոսյան կռիվները՝ «դիվերսիոն պատերազմի» գագաթնակետն էին և շատ վատ վերջացան ադրբեջանցիների համար (ՀՀ ԶՈւ շտաբի պետը՝ Յուրի Խաչատուրովն էր այն ժամանակ)։ Իսկ դիվերսիոն ներթափանցումների փորձերի «ոտքը կտրվեց» վերջնականապես 2017-ի փետրվարին, երբ մի տապալված դիվերսիայի ընթացքում ադրբեջանցիները 5 սպանված թողեցին դաշտում ու մեկ հոգու էլ՝ սահմանի մեկ այլ հատվածում։ Այդ ժամանակ ՊԲ հրամանատարը Լևոն Մնացականյանն էր, ՀՀ ԶՈւ ԳՇ պետը՝ Մովսես Հակոբյանը։
Դրանից հետո դիվերսիոն ներթափանցումների փորձերը կտրուկ նվազեցին, համարյա զրոյացան։
• «Այն ժամանակ մեր բանակի կառավարելիության մակարդակը, չեմ կարծում, եղել է այնպիսին, ինչպիսին հիմա» — թե՛ 3րդ կորպուսի հրամանատարը (Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովը), թե՛ ԳՇ պետը՝ Օնիկ Գասպարյանը, Քոչարյան Անդրանիկի ասած «այն ժամանակվա» կադրեր են։
Եւ նախկինում էին ջարդ տալիս թուրքերին, և հիմա։
Ու ճիշտ կլինի, որ Քոչարյան Անդրանիկի պես անցողիկ կերպարներն արտաքին թշնամու ագրեսիայի դեմ հասարակության համախմբման այս պահին չփորձեն էլի բաժանել մեզ «նախկինների» ու «նորերի», առավել ևս, որ անձամբ Քոչարյան Անդրանիկը նախկիններից էլ նախկին է՝ պաշտոններ է զբաղեցրել (էլ չասեմ, որ շատերն իրեն հիշում են որպես կարկառուն կոռուպցիոներ) 1990-ականներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը