16 07 2020

Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա. Ալիև

Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ դժգոհել է հայտնել երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքից: Այս մասին հայտնել է Minval.az-ը։

 

«Անհրաժեշտ է վերլուծել մեր միջազգային ներկայացուցչությունների աշխատանքը, որոշել Ադրբեջանի դեսպանությունների գործունեության արդյունավետության ինդեքսը: Մեր աշխատակիցները որոշ դեսպանատներում անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում իրենց պարտականություններին և չեն կարողանում հարկ եղածին պես ներկայացնել մեր շահերը»,-  ասել է Ալիևը՝ շեշտելով, որ դեսպանությունները պետք է սերտ կապի մեջ լինեն արտասահմանում ապրող հայրենակիցների հետ և համակարգեն սփյուռքի կազմակերպությունների աշխատանքը:

«Որոշ դեպքերում պետք է անհապաղ արձագանքել ապատեղեկատվությանը»,- հավելել է Ալիևը: Միևնույն ժամանակ, երկրի նախագահը շեշտել է, որ որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը և դա չեն թաքցնում:

«Գաղտնի չէ, որ Ադրբեջանի դեմ արշավ է իրականացվում, և այն համակարգվում է: Շատ պատճառներ կան դրա համար, այդ թվում՝ մեր անկախ քաղաքականությունը, որը հիմնված է ազգային շահերի վրա: Կա արդյո՞ք արժանի պատասխան այդ արշավին: Ոչ: Որոշ ադրբեջանական տարրեր արտասահմանում իրենց գործողություններով, հայտարարություններով կոպտորեն խախտում են երկրի օրենքները»,- հավելել է Ալիևը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ