16 07 2020

ՀԿ-ները չեն կարող իրենց կամքը մեզ թելադրել․ Մխիթար Հայրապետյան



Ինձ համար հասկանալի է, որ մեդիա ոլորտում ռեֆորմներին մեր ընդդիմադիր գործընկները զգուշությամբ են վերաբերում: Այս մասին հուլիսի 16-ին խորհրդարանում «տեսալսողական մեդիա մադին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի ներկայացման ժամանակ ասաց նախագծի հեղինակ, Մխիթար Հայրապետյանը։

«Քանի որ վերջերս շատ են մտահոգություններ հայտնում ՀԿ-ները, ինձ այլևս չի զարմացնում նույն մեր ընդդիմադիր գործընկների այն հայտարարութությունները, որ նախկինում ասում են՝ ինչո՞ւ եք գրանտակեր ՀԿ-ների հետ աշխատում, իսկ այսօր մեղադրում են, որ նույն ՀԿ-ների հետ չենք աշխատում։ Ուզում եմ ասել, որ հասարակական ոլորտի մեր պրոֆեսիոնալ մասնագիտական աշխատանքը մեզ համար չափազանց կարևոր է, բայց դա չի նշանակում, որ այդ նույն ՀԿ-ները կարող են իրենց կամքը մեզ թելադրել։ Մենք բաց ենք քննարկումների համար, բայց որևէ կերպ թույլ չենք տա, որ որևէ մեկը իր կամքը թելադրի ԱԺ պատգամավորներին»- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ