Մենք ակցիա էինք իրականացնում Ուկրաինայի դեսպանատան դիմաց, որովհետև ի պատասխան Ադրբեջանի Հայաստանի Հանրապետության վրա հարձակմանը Ուկրաինան պաշտոնական հայտարարություն էր տարածել, որը միակողմանիորեն աջակցում էր ագրեսոր Ադրբեջանին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը և հավելեց, որ այդ հայտարարությունը ոչ միայն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլ նաև էսկալացնում է իրավիճակը և միակողմանի ու անվերապահ աջակցություն է հայտնում մարդասպանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը