14 07 2020

Իրանը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին լարվածության կարգավորման հարցում

Իրանը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին լարվածության կարգավորման հարցում

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ ԱԳՆ ոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցներում քննարկել է սահմանին տիրող լարվածության սրումը: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն։

Նա հայտնել է ստեղծված խնդրի կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցույց տալու Թեհրանի պատրաստակամության մասին:

«Ադրբեջանական և հայկական ուժերի միջև վերջին բախումներից հետո Իրանի ԱԳ նախարարն այսօր Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ կայացած առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է լարվածությանը վերջ դնելուն աջակցելու Իրանի պատրաստակամության մասին՝ կոչ անելով կողմերին զսպվածություն դրսևորել և խորհուրդ տալով բանակցություններ սկսել հակասությունների խաղաղ կարգավորման համար»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ