14 07 2020

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողն առավել քան երբևէ մտահոգիչ է. Ֆրանսիայի դեսպան

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողն առավել քան երբևէ մտահոգիչ է. Ֆրանսիայի դեսպան

News.am-ը գրում է․ «Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբեւէ մտահոգիչ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Պետք է կրկնել, որ ռազմական ճանապարհով ոչ մի լուծում հնարավոր չէ։ Ֆրանսիան եւ Գերմանիան ավելի քան մեկ դար միմյանց ատել եւ իրար դեմ մարտնչել են, իսկ այսօր հանդիսանում են Եվրոպայի կառուցման շարժիչ ուժը։ Կարող ենք վկայել անցած ուղով։

Ի դեպ, Երեւանյան իմ գրասենյակում ունեմ գեներալ դը Գոլի եւ կանցլեր Ադենաուերի լուսանկարը։ Անշուշտ, խաղաղություն հաստատելու համար հարկավոր են երկուսը, եւ այդ ճանապարհը պահանջում է խիզախություն եւ պարտավորեցնում ողջ հասարակությանը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ